ԱՄՆ-ում միջուկային շարժիչով ավիակիրի վրա հրդեհ է բռնկվել
Աշխարհ
ԱՄՆ Ռազմածովային Ինստիտուտը (USNI)՝ հղում անելով Ռազմածովային ուժերի ներկայացուցչին, հայտնել է, որ երեքշաբթի օրը միջուկային շարժիչով USS Dwight D. Eisenhower ավիակիրի վրա հրդեհ է բռնկվել, որի հետևանքով վիրավորվել են երեք նավաստիներ։
«Այս շաբաթ Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի Նորֆոլկի ռազմածովային նավաշինարանում տեղի ունեցած պլանային սպասարկման ժամանակ հրդեհ է բռնկվել USS Dwight D. Eisenhower (CVN-69) ավիակիրի վրա», - նշվում է հրատարակության մեջ։
Ռազմածովային ուժերի ներկայացուցչի խոսքով՝ նավի անձնակազմը և նավաշինարանի աշխատակիցները անմիջապես զսպել և մարել են հրդեհը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել են երեք նավաստիներ։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին