Ոչ ոք թույլ չի տա Թրամփին ամենուրեք վերցնել ամբողջ նավթը. Մեդվեդև
Աշխարհ
Ոչ ոք թույլ չի տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ամենուրեք վերցնել ամբողջ նավթը», - ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մարտի վերջին Թրամփը հայտարարել է, որ կցանկանար Իրանից նավթ վերցնել՝ հետևելով Վենեսուելայի սցենարին։ Նա նաև չի բացառել այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ն կփորձի գրավել Խարգ կղզին՝ Իրանի նավթի արտահանման գլխավոր հանգույցը։
«Ինչպես արտասահմանից մի տղա է ասում. «Մենք կգանք և կվերցնենք ամբողջ նավթը»։ Չնայած, նախևառաջ, ո՞վ է նրան թույլ տալու վերցնել ամբողջ նավթը ամենուրեք։
Բայց այնուամենայնիվ, նա դա է ուզում, և այդպես էլ ասում է։ Դե, նա շատ բան է ասում», - ասել է Մեդվեդևը կուսակցության Ժողովրդական ծրագրի ձևավորման փորձագիտական խորհրդի նիստում։

















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին