Ապրիլի 19-ին հազվադեպ երևույթ երկնքում․ Լուսինը կծածկի Պլեադների աստղերը
Աշխարհ
Ապրիլի 19-ին Ռուսաստանի եվրոպական հատվածի բնակիչները հնարավորություն կունենան դիտելու հազվադեպ աստղագիտական երևույթ՝ Լուսնի կողմից Պլեադ աստղակույտի ծածկումը։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Պերմի պլանետարիումի դասախոս Վիտալի Ֆրանցևը։
Աստղագետի խոսքով՝ երևույթը հնարավոր կլինի դիտել երեկոյան՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին՝ հեռադիտակի կամ բինոկլի օգնությամբ։ Նրա բացատրությամբ՝ Լուսնի շարժվող սկավառակը հերթականությամբ «կծածկի» Պլեադների աստղերը՝ մեկը մյուսի հետևից՝ ստեղծելով տպավորիչ տեսարան։
Պլեադները աստղերի խումբ են, որոնց ամենապայծառները անվանվել են հին հունական դիցաբանության նիմֆերի անուններով։ Ավելի վաղ մասնագետները նշել էին, որ 2026 թվականի մայիսին ևս հնարավոր կլինի դիտել մեկ այլ հազվադեպ երևույթ՝ երկու լիալուսին մեկ ամսվա ընթացքում։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին