Ուկրաինայի վարչապետը բացատրել է՝ ինչ պետք է ստանա Կիևը հակամարտության արդյունքում
Աշխարհ
Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո Ուկրաինան պետք է ստանա անվտանգության երաշխիքներ և ազգային վերականգնման ծրագիր, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, գրում է Reuters-ը։
«Ես երազում եմ այս պատերազմի ավարտի մասին, բայց այն պետք է ավարտվի անվտանգության պատշաճ երաշխիքներով, բարգավաճման պատշաճ ծրագրով, վերակառուցման և վերականգնման ծրագրով։ Սա ուկրաինացիներին հնարավորություն կտա ապրել այն կյանքով, որին արժանի են, քանի որ նրանք այդքան դժվար են պայքարել», - ասել է Սվիրիդենկոն։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան «արժանի է» ԵՄ անդամակցությանը, և որ հիմա «ամենահարմար ժամանակն է» երկրի եվրոպական ինտեգրման գործընթացը «արագացնելու» համար։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին