Չնայած ԱՄՆ-ի կողմից իրականացվող շրջափակմանը՝ նավթատարը անցել է Հորմուզի նեղուցով
Աշխարհ
Պակիստանյան «Շալամար» նավթատարը առաջին նավն է, որը լքել է Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ի կողմից շրջափակման սահմանումից ի վեր, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով նավերի հետևման տվյալներին։
Մոտավորապես 450 000 բարել նավթ (իր տարողության կեսը) տեղափոխող «Աֆրամաքս» նավթատարը շարժվել է իրանական Լարակ կղզուց հարավ և հինգշաբթի ուշ երեկոյան մտել Օմանի ծոց։ Բեռնումը տեղի ունեցավ ԱՄԷ-ի Դաս կղզում։
Նավերի հետևման համակարգը ցույց է տալիս, որ Պակիստանի դրոշի ներքո նավարկող «Շալամար» նավթատարը բեռնել է իր բեռը Դաս կղզու (ԱՄԷ) նավահանգստում և ուղևորվում է դեպի Պակիստանի Կարաչի նավահանգիստ։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին