Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կշարունակվեն
Աշխարհ
Ֆրանսիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն Իսլամաբադում սկսված բանակցությունները և կոչ է անում Թեհրանին էական զիջումների գնալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Մոնպելյե կատարած այցի ժամանակ։
«Մենք հույս ունենք, որ այս բանակցությունները կշարունակվեն՝ այս պատերազմին վերջ դնելու համար, որը լուրջ հետևանքներ ունի ոչ միայն համաշխարհային տնտեսության, այլև ֆրանսիացի ժողովրդի առօրյա կյանքի և մեր բիզնեսների գործունեության համար։
Լուծում գտնելու համար ես կարծում եմ, որ կարևոր և անհրաժեշտ է, որ Իրանի իշխանությունները լուրջ զիջումների գնան և արմատապես փոխեն իրենց դիրքորոշումը իրենց միջուկային ծրագրի, հրթիռային ծրագրի և Մերձավոր Արևելքը չափազանց երկար անկայունացնող խմբավորումներին ցուցաբերած աջակցության վերաբերյալ», - ասել է նա։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը