ՆԱՏՕ-ի ինքնաթիռը հետախուզություն է իրականացրել Սև ծովի տարածքում
Աշխարհ
ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը հետախուզական առաքելություններ է իրականացրել Սև ծովի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով՝ Boeing E-3A Sentry նախազգուշացնող ինքնաթիռը, որը ապահովում է բոլոր եղանակային պայմաններում հսկողություն, կործանիչների ուղղորդում և մարտական կառավարման հնարավորություններ՝ մեծ հեռավորությունների վրա օդային թիրախներ հայտնաբերելով, թռիչք է կատարել Թուրքիայի Կոնյա օդանավակայանից, թռել է երկրի Սև ծովի ափով և Բուլղարիայի վրայով։
Այնուհետև այն մտել է Ռումինիայի տարածք և, ըստ ՌԻԱ Նովոստիի, սկսել է շրջապտույտ անել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Ավելի ուշ այն վերադարձել է Բուլղարիայի օդային տարածք։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին