Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Հորմուզի նեղուցի բացման հարցում
Աշխարհ
Թեհրանը երաշխավորում է, որ Հորմուզի նեղուցը կմնա բաց, եթե ԱՄՆ-ն ընդունի տեղում առկա իրողությունները և հրաժարվի իր մաքսիմալիստական պահանջներից և Իրանի ինքնիշխանության խախտումներից։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում լրագրողներին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Սաիդ Խատիբզադեն։
«Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի տարածքային ջրերում։ Այն Իրանի տարածքի մի մասն է։ Եվ այն հազարամյակներ շարունակ բաց է մնացել Իրանի որոշմամբ։ Իրանը չափազանց վճռական և պատասխանատու խաղացող է։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս նեղուցի միշտ բաց մնալուն», - ասաց նա։
Այնուամենայնիվ, այժմ, նրա խոսքով, «պետք է ընդունվեն նոր կանոններ»։ Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը «պահանջում է դա ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով, այլև անվտանգ անցման և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրների ապահովման համար»։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը