Պեսկով. ԱՄՆ-ը չի աջակցել Իրանից ուրանի ընդունման ռուսական առաջարկին
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ընդունել Իրանից հարստացված ուրանը, սակայն ԱՄՆ-ը հետաքրքրված չէ այդ նախաձեռնությամբ։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ը։
Պեսկովի խոսքով՝ այս պահին առաջարկը չի գտնվում բանակցությունների օրակարգում, թեև Մոսկվան բազմիցս հայտարարել է իր պատրաստակամության մասին։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է նման քայլի համար, սակայն ամերիկյան կողմը չի ցուցաբերում հետաքրքրություն դրա նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ իրավիճակը, այդ թվում՝ հարստացված ուրանի դուրսբերման հնարավորությունը։ Սակայն, ըստ աղբյուրների, Վաշինգտոնը մերժել է այդ առաջարկը՝ չնայած պաշտոնական մակարդակով Թրամփը հրաժարվել է այն մեկնաբանել։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին