Բերման է ենթարկվել «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը (տեսանյութ)
ԱյլԴեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի աջակիցների, նրանց թվում է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը։
Կադրերում երևում է, որ նա վնասվածքներ է ստացել, ճակատից արյուն է հոսում։
Ոստիկանությունից հայտնել են, որ Սամվել Կարապետյանի աջակիցներիակցիայից 17 մարդ են ձերբակալել։ Նրանց թվում է նաև Վաղինակ Վարդանովը` հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովի որդին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի Հակակոռուպցիոն դատարան քայլերթի ընթացքում Սամվել Կարապետյանի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ սկսվեց։ Ոստիկանները պահանջում էին փողոցից դուրս գալ և մայթով քայլել։
Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխության համար առաջին դատական նիստը ապրիլի 15-ին էր, որը հետաձգվեց մինչև ապրիլի 17-ը։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին