Շվեդիայում հայտարարել են՝ Ռուսաստանը մտադիր է վերստեղծել իր կայսրությունը
Աշխարհ
Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո Ռուսաստանը կարող է վերախմբավորել և վերաբաշխել ռեսուրսները «ռազմական գործողության» համար, որը նպատակ ունի վերականգնել Ռուսական կայսրությունը կամ Խորհրդային Միությունը։ Այս մասին The Times-ին ասել է Շվեդիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Միքայել Կլաեսոնը։
«Ես նաև չեմ բացառում, որ նրանք կպատրաստվեն որևէ տեսակի ռազմական բախման՝ նպատակ ունենալով արդյունավետորեն վերականգնել այնպիսի պետություն, որը ենթադրում է աշխարհաքաղաքական ընդլայնում և նման է հին Ռուսական կայսրությանը և, հնարավոր է, նույնիսկ Խորհրդային Միությանը», - ասել է նա։
Կլաեսոնը նաև հայտարարել է, որ Շվեդիան պատրաստվում է այն հնարավորությանը, որ Մոսկվան կարող է ցանկացած պահի «փորձարկել դաշինքը» և վերահսկողություն հաստատել Բալթիկ ծովի որևէ կղզու նկատմամբ։
«Հետևաբար, Շվեդիան պետք է զգոն լինի և Ռուսաստանին զսպի նման արկածներից Բալթիկ ծովում իր ներկայության միջոցով», -կարծում է գլխավոր հրամանատարը։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը