Լուկաշենկոն ԱՄՆ-ին առաջարկել է «սովորել ժողովրդավարություն» Բելառուսից
Համաշխարհային Մամուլ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է սովորի ժողովրդավարության սկզբունքները իր երկրից։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ բելառուսական առաջնորդը կտրուկ գնահատականներ է տվել ամերիկյան քաղաքական համակարգին։
Լուկաշենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ում հաճախ խոսվում է մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, սակայն իրականում, ըստ նրա, իրավիճակը չի փոխվում։ Նա հայտարարել է, որ Բելառուսում «շատ ավելի շատ իրական ժողովրդավարություն և իրավունքներ» կան, քան Միացյալ Նահանգներում։
Բելառուսի նախագահը նաև քննադատել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ Վաշինգտոնի կողմից Իսրայելի գործողությունների աջակցությունը վկայում է հակասությունների մասին մարդու իրավունքների հարցում։ Նրա գնահատմամբ՝ այդ ամենը խոսում է ԱՄՆ-ում առկա «դիկտատորական» միտումների մասին։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին