«Կալաշնիկովը» առաջին անգամ Կենտրոնական Ասիայում կներկայացնի ՍԿԱՏ 350Մ հետախուզական դրոնը
Ռուսաստան
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնն առաջին անգամ կներկայացնի ՍԿԱՏ 350Մ հետախուզական անօդաչու սարքը Տաշքենդում կայանալիք «Իննոպրոմ. Կենտրոնական Ասիա» միջազգային ցուցահանդեսում։ Ընկերության տվյալներով՝ վերջին շրջանում տարածաշրջանի երկրների կողմից նկատվում է կայուն աճող հետաքրքրություն այս համակարգի նկատմամբ։
Ըստ արտադրողի ներկայացուցիչների՝ ՍԿԱՏ 350Մ-ն լայն կիրառություն է գտել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նախագծերում։ Այն նախատեսված է տարածքի հետախուզության և ցամաքային գործողությունների ուղեկցման համար՝ ապահովելով բարձր արդյունավետություն տարբեր պայմաններում։
Դրոնը ունի 3,2 մետր թևերի բացվածք, կարող է օդում մնալ մինչև 4 ժամ և մեկ թռիչքի ընթացքում հաղթահարել առնվազն 240 կմ հեռավորություն։ Նշվում է նաև, որ վերջին շրջանում այն համալրվել է տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս դիմակայել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերին և GPS ազդանշանի խաթարմանը։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը