Kia և Genesis-ը հետ են կանչում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ՝ հնարավոր վառելիքի արտահոսքի պատճառով
Աշխարհ
Կորեական Kia և Genesis ավտոարտադրողները հայտարարել են լայնածավալ սպասարկման արշավների մասին, որոնք միասին կներառեն մոտ 235 հազար ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Carscoops-ը, պատճառը արտադրական հնարավոր թերությունն է, որը կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի և նույնիսկ հրդեհի վտանգի։
Հետկանչը վերաբերում է ԱՄՆ-ում վաճառված 141 հազար Kia Carnival մինիվեններին (2022-2026 թթ.) և շուրջ 94,7 հազար Genesis մակնիշի սեդաններին ու քրոսովերներին՝ G80, G90, GV70 և GV80 մոդելներին (2021-2025 թթ.)։ Խնդիրը կապված է շարժիչի հատվածում գտնվող բարձր ճնշման վառելիքատարի ամրացման հետ․ այն կարող է թուլանալ, ինչի հետևանքով առաջանում է արտահոսք։
Թեև մինչ այժմ հրդեհների դեպքեր չեն գրանցվել, դիլերները ստացել են շուրջ 400 բողոք՝ վառելիքի հոտի և շարժիչում հեղուկի հետքերի վերաբերյալ։ Ավտոարտադրողները պատրաստվում են վերացնել թերությունը սպասարկման շրջանակում։ Ավելի վաղ նմանատիպ պատճառներով հետկանչ էր հայտարարել նաև Mercedes-Benz-ը՝ ընդգրկելով ավելի քան 24 հազար ավտոմեքենա։


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին