Bloomberg. Թրամփը հնարավոր է համարել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցություններին՝ համաձայնագիր ստորագրելու համար
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի որոշել, թե ով կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը, որը կբանակցի իրանցի պաշտոնյաների հետ՝ համաձայնագիրը ստորագրելու համար, և ենթադրել է, որ կարող է ինքը մեկնել։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հրապարակելով ամերիկացի առաջնորդի հետ հեռախոսազրույցից հատվածներ։
Հարցին, թե արդյոք նա կմեկնի Պակիստան, որտեղ տեղի է ունեցել բանակցությունների վերջին փուլը, Թրամփը պատասխանել է. «Հնարավոր է»։ Անցյալ շաբաթավերջին փոխնախագահ Ջ.Դ. Վենսը քննարկումներ է վարել իրանցի պաշտոնյաների հետ, և Թրամփն ասել է, որ քննարկում է Վենսին բանակցություններին ուղարկելու հնարավորությունը իր փեսա Ջարեդ Քուշների և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ միասին։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը