Տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում
Իրավունք
Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝
- ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,
- բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,
- բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը։
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը