Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները. «Փաստ»
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Նիկոլ Փաշինյանը նորից ցնցումների մեջ է ընկել, սպասելի ու հասկանալի է: Մարդն ակնհայտորեն իշխանություն է կորցնում: Նախորդ երկու օրվա փաշինյանական ամբողջ աղմուկին անդրադառնալու իմաստ չենք տեսնում, բայց հատկապես երկու թեմա «ականջ է սղոցում»: Նախ՝ նա արդեն որերորդ անգամ հայտարարում է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքն ու ԲՀԿ-ն, չպետք է անցնեն խորհրդարան, թե իբր նշված ուժերը չեն հաղթահարելու անցողիկ շեմը, այս, այն:
Ու ով է խոսում, ով է նման տոնայնությամբ արտահայտվում, ով է նման հարց տալիս: Պատահական չէ, որ հենց սոցցանցերում ամենաշատ հանդիպող ձևակերպումը փոխադարձումն էր, թե «բա դուք ո՞վ եք, ախր, ինչե՞ր ունեք արած»: Մարդիկ նշում են, որ ինչի դիպել են այս իշխանությունները, քայքայման ու կործանման են տարել, զրոյացրել ու մինուսացրել են: Երկիրն ու ժողովրդին պատերազմական աղետի տարած, Արցախն ուրացած ու թշնամուն հանձնած, մոտ 5000 լուսավոր տղաների մահվան մատնած, «Եռաբլուրը» եռապատկած, չարած աշխատանքի համար իրենք իրենց բազմամիլիոն պարգևավճարներ դուրս գրած Փաշինյանն ու ՔՊ-ն են համարձակվո՞ւմ որևէ մեկի հասցեին ինչ-որ բան ասել: Ժողովրդին հարկերով ու տուգանքներով, անդադար թանկացումներով «քերթողնե՞րը»: Իսկ գուցե նախ ինքներդ ձեզ նայե՞ք, հը՞: Կողքից: Առանց արհեստական նարցիսիզմի:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը