ԱԹՍ-ների հարված Սամարայի մարզում․ թիրախում՝ Սիզրանի և Նովոկույբիշևսկի ձեռնարկություններ
Ռուսաստան
Սամարայի մարզի Սիզրան և Նովոկույբիշևսկ քաղաքների արդյունաբերական ձեռնարկությունները ենթարկվել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը՝ իր Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ արձանագրվել են հարվածներ արդյունաբերական օբյեկտների վրա։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, իսկ դեպքի վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները և ստեղծվել են օպերատիվ շտաբներ։
Իշխանությունները կոչ են արել բնակիչներին պահպանել անվտանգության կանոնները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նույն քաղաքում անօդաչու սարքը ընկել էր ծննդատան հարևանությամբ, իսկ մարտին հարված էր հասցվել նաև Տոլյատի քաղաքի արդյունաբերական օբյեկտներից մեկին։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը