Ռուսաստանում խստացնելու են միգրանտների արտաքսման կանոնները
Ռուսաստան
Ռուսաստանի Պետդուման կարող է 2026 թվականի մայիսին ընդունել օրենք, որը կընդլայնի միգրանտների արտաքսման հիմքերը։ Այս մասին հայտարարել է ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ ազդարարելով միգրացիոն օրենսդրության հնարավոր խստացումը։
Վոլոդինի խոսքով՝ արտաքսման հիմքերի ցանկը կարող է գրեթե կրկնապատկվել։ Նա ընդգծել է, որ երկիր պետք է ժամանեն այն անձինք, ովքեր պահպանում են Ռուսաստանի օրենքները, տիրապետում են ռուսերենին և հարգում են երկրի մշակույթը։
Պետդումայի նախագահը նշել է նաև, որ միգրացիոն քաղաքականության ոլորտում արդեն ընդունված որոշումները ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Ներկայումս քննարկման փուլում են ևս վեց օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղված են այս ոլորտի հետագա կարգավորմանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել