Դատապարտյալին որպես հանձնուք բերված թվային հեռուստատեսության ընդունիչի միջից հայտնաբերվել է սպիտակ, բյուրեղանման թմրամիջոցի նմանվող զանգված
Այլ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի անվամբ բերված թվային հեռուստատեսության ընդունիչը:
Զննության արդյունքում ալեհավաքում առկա կոնդենսատորի միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 1,7 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգված։
Քաղաքացին ձերբակալվել է «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ