Ռուսաստանում ստեղծվել է ինքնավերականգնվող հակադրոնային «Darwin-Z» ցանց
Ռուսաստան
Ռուսաստանում մշակվել է նոր հակադրոնային պաշտպանական համակարգ՝ «Darwin-Z» անվամբ, որը կարողանում է ինքնուրույն վերականգնել վնասված հատվածները։ Այս մասին հայտնել է «Սիստեմի մեխանիկական պաշտպանության» ընկերության ղեկավար Դմիտրի Դորոֆեևը՝ РИА Новости-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ երբ անօդաչու սարքը բախվում կամ պայթում է ցանցի վրա, այն ամբողջությամբ չի քանդվում, այլ կառուցվածքը «սահում» է՝ փակելով առաջացած բացը։ Արդյունքում վնասվածքի իրական մակերեսը նվազում է մոտ 50 տոկոսով, ինչը դժվարացնում է նույն ուղղությամբ կրկնակի ներթափանցումը։
Նշվում է, որ ցանցը պատրաստված է պոլիպրոպիլենից, ունի թեթև քաշ և հեշտ տեղադրվում է որպես ամբողջական կտոր։ Համակարգը նախատեսված է պաշտպանական օբյեկտների համար, իսկ զուգահեռ Ռուսաստանում շարունակվում են նաև այլ տեխնոլոգիաների փորձարկումները՝ ուղղված անօդաչու սարքերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը