Կրասնոդարի երկրամասում մարել են նավթաբազայի հրդեհը՝ ԱԹՍ հարվածից հետո
Ռուսաստան
Կրասնոդարի երկրամասի Տիխորեցկ քաղաքում ամբողջությամբ մարվել է նավթաբազայի տարածքում բռնկված հրդեհը, որը առաջացել էր անօդաչու սարքերի հարվածից հետո։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։
Բացի այդ, մարվել է նաև ծովային տերմինալում առաջացած բաց կրակը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 154 փրկարար և 49 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ ուժերը։
Հրդեհը բռնկվել էր ապրիլի 16-ի գիշերը տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Միջադեպի արդյունքում զոհվել են 14-ամյա աղջիկ և մեկ մեծահասակ կին։ Աղջկան որոնել էին երկու օր, որից հետո նրան ճանաչել են մահացած։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը