Ռյուտեն կարծում է, որ ԱՄՆ միջուկային հովանոցը կմնա Եվրոպայում անվտանգության երաշխավորը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ԱՄՆ միջուկային հովանոցը «Եվրոպայում անվտանգության բացարձակ երաշխավորն է» և կարծիք է հայտնել, որ դա այդպես էլ կմնա։
«Ամերիկյան միջուկային հովանոցը Եվրոպայում անվտանգության բացարձակ երաշխավորն է։ Եվ ես համոզված եմ, որ այն այդպես էլ կմնա», - ասել է Ռյուտեն «Welt am Sonntag» թերթին տված հարցազրույցում։ Նա նաև պնդել է, որ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջուկային զինանոցները նույնպես ունեն զսպող ազդեցություն և նպաստում են դաշինքի ընդհանուր անվտանգությանը։
«ՆԱՏՕ-ի միջուկային զսպումը մնում է մեր կոլեկտիվ պաշտպանության հզոր և կենսական բաղադրիչ, որը հիմնված է միջուկային, ավանդական և հրթիռային պաշտպանության հնարավորությունների համապատասխան համադրության վրա, որը լրացվում է տիեզերական և կիբերհնարավորություններով», - պնդել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը