Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Աշխարհ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր հրաման է ստորագրել, որով Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Տոկիո):
Հրամանի համար իրավական հիմք են հանդիսացել վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի։


















































Ամենադիտված
Հարսանեկան քաոսի․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից