Սահմանվել են գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ մարզական համալիրների կառուցման ծրագրի համար
Հայաստան
Գործադիրը սահմանել է մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները։
Որոշմամբ նախատեսվում է, որ կապալառուն է ապահովում նախագծանախահաշվային փաստաթղթերի տեղակապման աշխատանքների կատարումը, ինչը թույլ կտա խնայել ժամանակը, որը գործող օրենսդրությամբ կծախսվեր տեղակապման համար հայտարարվող մրցույթի, տեղակապման աշխատանքների համար:
Տեղակապումն իրականացնող անձի ընտրությունը համաձայնեցվելու է կապալային աշխատանքների պատվիրատուի հետ: Որոշմամբ նախատեսվել է մոտեցում՝ մասնակիցների կողմից ներկայացվող հայտերի գնահատման, որակավորման ապահովման գործընթացում գործածվում է մասնակցի համախառն եկամուտի հետ կապելու տրամաբանությունը: Նշված մոտեցումը լայնորեն կիրառվում է, օրինակ, միջազգային գնումների շրջանակներում և թույլ է տալիս ավելի ճիշտ գնահատել կապալառուի ֆինանսական կարողությունները: Որոշմամբ տարանջատվում է նաև մասնակցից պահանջվող փաստաթղթերի կազմը Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող մասնակիցների համար:
Այսպիսով, որոշմամբ նախատեսվող կարգավորումները կստեղծեն ավելի գրավիչ պայմաններ շինարարական ծրագրերի իրականացման համար հայտարարվող մրցույթներին մասնակիցների համար, միաժամանակ կպահպանվեն պետության համար երաշխիքները կնքվելիք պայմանագրերի ապահովման համար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը