Երիտասարդ գրողների առաջին միջազգային խորհրդաժողով
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանից արդեն վերադարձել են Երիտասարդ գրողների առաջին միջազգային խորհրդաժողովի հայ մասնակիցները: Խորհրդաժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-17-ը՝ Ռուսաստանի «գրողական քաղաք» Պերեդելկինոյում:
Այս գրական խորհրդաժողովին մասնակցելու էին եկել 120 մասնակիցներ՝ աշխարհի 60 երկրներից: Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանը և գրող Ելենա Շուվաևա-Պողոսյանը: Համաժողովին մասնակցում էին գրողներ, բանաստեղծներ, հրապարակախոսներ ու թարգմանիչներ: Անցկացվում էին սեմինարներ, քննարկվում ստեղծագործություններ, գրական խնդիրներ, հուզող հարցեր:
Միջոցառումը կազմակերպել էր «Իսպոլկոմ» գրողների միությունների միջազգային կազմակերպությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում