Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումները Լիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժել Նոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը «ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ Կարապետյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները Փաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում «Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն Այվազյան Իրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետ Օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում 

Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում». ՊԵԿ նախագահ

Հայաստան

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Սիրելի՛ հարկ վճարողներ,
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հարկ վճարողի օրվա կապակցությամբ։
 
Այս օրը լուսավոր առիթ է՝ ընդգծելու Ձեր առանցքային դերը Հայաստանի Հանրապետության կայացման և սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Հարկ վճարելու մշակույթի նկատմամբ Ձեր պատասխանատու և հոգատար վերաբերմունքը պետության շարունակական առաջընթացի, տնտեսական աճի և հանրային բարեկեցության կարևոր հիմքերից է։
 
21-րդ դարում հաջողելու են այն պետությունները, որոնք և որոնց պետական ինստիտուտներն ունենալու են հստակ ձևակերպված տեսլական և առաքելություն։ Այս տեսանկյունից, բխեցնելով Հայաստանի ներկայիս զարգացման տեսլականից, մենք ձևակերպել և վերափոխում ենք ՊԵԿ-ը՝ մեկ միասնակ առաքելությամբ և տեսլականով։
 
Մեր առաքելությունն է ապահովել արդար և թափանցիկ հարկային և մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը և ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման։ Իսկ մեր տեսլականն է՝ Ձեր ՊԵԿ-ը դարձնել դիմանիկ զարգացող և առաջատար կառույց, որը հայտնի է տեխնոլոգիական համարձակ նորարարությամբ և մարդակենտրոն մոտեցմամբ։
 
Սիրելի՛ հարկ վճարողներ,
 
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է խաղաղ և բեկումնային զարգացման դարաշրջան, որում առանցքային դեր են ունենալու մյուս երկրների հետ հարկային ու մաքսային համակարգերի ինտեգրումը, և որում հաջողելու ենք միայն փոխվստահության, միմյանց և մեր պետության նկատմամբ հոգատարության շնորհիվ։ Հոգատար հարկ վճարելը լինելու է այս ամենի հիմքը, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլինի կազմակերպել առաջընթացի ճանապարհին պետական համակարգի ու ՊԵԿ-ի արդյունավետ առաջնորդությունը, ձևավորել՝ Հայաստանը լոգիստիկ և տեխնոլոգիական ապահով հանգույց դարձնելու համար, անհրաժեշտ անվտանգային և լոգիստիկ ենթակառուցվածքները, ներդնել թվայնացման հեղափոխական համակարգերը։
 
Պետական եկամուտների կոմիտեն՝ ոգեշնչված Ձեր հետ համատեղ տպավորիչ արդյունքներով, ստանձնել է իր բաժին պատասխանատվությունը և շարունակելու է կատարելագործել իր գործիքակազմը՝ պարզեցնելով վարչարարությունը և շեշտակի ընդլայնելով վերլուծությունների, արհեստական բանականության կիրառությունը, թվային ծառայությունները, խելացի գործիքներով պայքարելով ստվերի դեմ և նվազեցնելով բիզնեսի վարչական բեռը։ Մեր նպատակն է՝ աջակցել Ձեզ լինել ավելի արտադրողական ու մրցունակ և ձևավորել այն ուժը, որն առաջ է մղում Հայաստանի բեկումնային զարգացումը։
 
Եվ ամփոփելով՝ ցանկանում եմ, որ բոլորդ վերագտնեք հարկ վճարելու հոգևոր առաքելությունը։
 
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է «Մեր մեծ ընտանիքի բյուջեում»՝ ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն և բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն, իսկ բարեխիղճ հարկ վճարելը հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է այդպիսի կյանք ապահովելու ներկա և ապագա սերունդների՝ մեր երեխաների համար, որը, համոզված եմ՝ յուրաքանչյուրդ զգում եք Ձեր հոգու խորքում։
 
Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք, թռիչքաձև ձեռքբերումներ և առաջընթացներ»։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կառավարությունը ներկայացնում է Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներըՄոդի. BRICS-ը կարիք ունի հավակնոտ օրակարգի հաջորդ 20 տարիների համարԼիլիթ Գալստյանը հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ ՄանասյանինԼիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետՈւղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ 44 մարդ է տուժելՄելոնին խոստովանել է՝ Ուկրաինային չաջակցելն ավելի ձեռնտու կլիներ իր վարկանիշի համարՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռի՝ Սև ծովի վրայով թռիչքի ժամանակ արտասովոր հանգամանք է արձանագրվելՆոր նույնականացման քարտերը՝ 5 տարով․ իշխանությունը կրճատում է գործողության ժամկետը«ՔՊ-ն հեռանալու է․ դեռ կա՞ն դրան չհավատացողներ»․ Նարեկ ԿարապետյանԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըՓաշինյանը Տիգրանաշենի համար էսկալացիա՞ է պատրաստում«Հրճվում էին հայաթափված Շուշիում․ իսկ հետո հերթը Մեղրի՞ն է»․ Արմեն ԱյվազյանԻրանը նոր աշխարհաքաղաքական մակարդակում է. Թեհրանը փաստացի տիրապետում է Հորմուզին և Բաբ էլ-Մանդեբին. իրանագետՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումներըՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումՓրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերումԳազի գինը բարձրանա՝ ռուսական ռազմաբազայի վարձն էլ կթանկանա՞Սիրիան պահանջել է Լիբանանից արտահանձնել Ասադի ձերբակալված ազգականինՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի ԳևորգյանըՇոգ օր է Հայաստանում․ ջերմաստիճանը կհասնի +27°C-իՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումը«Tour of Armenia»-ի ընդհանուր դասակարգումը գլխավորում է շվեյցարացի հեծանվորդը«Ալիևը բացահայտեց Սերժ Սարգսյանի դիվանագիտական ժառանգությունը». ՇարմազանովԳագիկ Ծառուկյանը Կենտրոն ՔԿՀ-ից ուղերձ է հղելՎրաստանի հերթական ապտակը՝ ԵվրամիությանըԵրևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՍի Ծինփինը ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու BRICS գագաթնաժողովինՀաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»
Ամենադիտված