Իրանը ձերբակալել է չորս անձի, որոնք մեղադրվում են լրտեսության համար
Աշխարհ
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են չորս անձի, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համագործակցության համար, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Չորս անձինք, որոնք մեղադրվում են ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ( Իսրայել – խմբ.) հետ կապված ցանցերի հետ հետախուզական համագործակցության մեջ, ձերբակալվել են Ջուլֆայի տարածքում», – ասվում է հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ ձերբակալվածներից մեկը մեղադրվում է Իսլամական Հանրապետությանը թշնամաբար տրամադրված արբանյակային ցանցերին տեղեկատվություն փոխանցելու, իսկ մյուսը՝ առցանց հետախուզական գործունեությանը մասնակցելու մեջ։ Մյուս երկու ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են և մեղադրվում են Starlink արբանյակային կապի սարքեր Իրան ներմուծելու մեջ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը