Լուիզիանայում տղամարդը գնդшկшհարել է ութ երեխայի և փորձել փախչել
Աշխարհ
Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով ութ երեխա է զոհվել։ Այդ մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։
«Այս պահին մենք գիտենք երեկ երեկոյան կենցաղային վեճի ժամանակ առնվազն 10 հրազենային վնասվածքներ ստացածների մասին։ Նրանցից ութը մահացած են։ Զոհերի տարիքը տատանվում է մեկից մինչև 14 տարեկան», -լրագրողներին ասել է ոստիկանապետ Ուեյն Սմիթը։
Կրակոցների մեջ կասկածվողը մեքենա է գողացել և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն հետապնդման ժամանակ նրան կրակել և սպանել են ոստիկանները։
«Նա մահացած է, և Լուիզիանա նահանգի ոստիկանությունը կզբաղվի Շրիվպորտի ոստիկանների կողմից հրազենի օգտագործմանը վերաբերող քննության մասով», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Սմիթը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը