Փեզեշքիանը Պակիստանի վարչապետի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Իսլամաբադի՝ Կատարի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնորդների հետ երկխոսության արդյունքները: Պակիստանի վարչապետը համապատասխան հաղորդագրություն է հրապարակել X-ում:
«Ես ջերմ և կառուցողական զրույց ունեցա նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ՝ տարածաշրջանային ներկայիս իրավիճակի վերաբերյալ։ Ես նրա հետ կիսվեցի Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի ղեկավարների հետ վերջերս ունեցած հանդիպումների արդյունքներով», - նշել է Շարիֆը։
Նա ընդգծել է, որ Պակիստանը, իր գործընկերների աջակցությամբ, շարունակում է հավատարիմ մնալ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում միջնորդի իր դերին։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը