Ռադևի կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում առաջատարն է՝ ստանալով ձայների 44,5 տոկոսը
Աշխարհ
Բուլղարիայի նախկին նախագահ Ռումեն Ռադևի «Առաջադեմ Բուլղարիա» կուսակցությունը ձայների 51%-ի մշակումից հետո ստացել է ձայների 44.5%-ը, հաղորդում է BTA-ն՝ հղում անելով երկրի ընտրական հանձնաժողովին։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ մշակվել է տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 51.12%-ը:
Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս հետևյալ բաշխումը. «Առաջադեմ Բուլղարիա»– 44.597%», - նշվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ «Շարունակել փոփոխությունը» և «Դեմոկրատական Բուլղարիա» կուսակցությունների կոալիցիան երկրորդ տեղում է՝ ստանալով ձայների 14,5%-ը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը