Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում ռազմական գործողությանը
Աշխարհ
Իսպանիան մտադիր չէ մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա նեղուց՝ ցանկացած երկրից ցանկացած նավի համար անվտանգ և անվճար տարանցիկ անցումով, առանց խտրականության։ Մենք չենք մասնակցի Հորմուզում որևէ ռազմական գործողության», - վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոյին տված հարցազրույցում։
Նախարարը վերահաստատել է իր աջակցությունը ԵՄ-ի և Իսրայելի միջև ասոցացման համաձայնագրի կասեցմանը։
«ԵՄ-ն կարող է համագործակցել միայն այն երկրների հետ, որոնք իրենց ճանաչում են որպես ժողովրդավարություններ՝ հիմնված մարդու իրավունքների հարգման վրա», - հավելել է Ալբարեսը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը