Լեզվական պարզաբանում․ երբ օգտագործել Բրազիլ, երբ՝ Բրազիլիա․ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը գրառում է կատարել
Այլ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը գրառում է կատարել․ «Բրազիլ թե՞ Բրազիլիա
Ի պատասխան հաճախակի ստացվող հարցումների և մեկնաբանությունների.
Բրազիլի Դաշնային Հանրապետության պարագայում անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական գրագրության մեջ հաստատված անվանումներով. երկրի անունը Բրազիլ է, իսկ մայրաքաղաքինը՝ Բրազիլիա։
Այս ձևակերպումները համապատասխանում են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և Կադաստրի կոմիտեի փոխհամաձայնությամբ մշակված օտարերկրյա պետությունների և մայրաքաղաքների անվանումների հայերեն համարժեքների ցանկին։
Երկրների պաշտոնական ու ճիշտ անվանումները ստուգելու համար անհրաժեշտ է օգտվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքէջից»։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը