Թեհրանը ԱՄՆ-ի կողմից իրանական նավի առգրավումը համարում է հարձակում, ասել է Բաղային
Աշխարհ
Թեհրանը իրանական բեռնատար նավի առգրավումը ԱՄՆ զինված ուժերի կողմից համարում է հարձակում և հրադադարի խախտում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել էր Օմանի ծոցում ԱՄՆ շրջափակումը խախտելու փորձ կատարող իրանական առևտրային նավի առգրավումը։
«Մենք Հորմուզի նեղուցում բախվում ենք այսպես կոչված ծովային շրջափակման։ Մի քանի ժամ առաջ հարձակում էր տեղի ունեցել իրանական առևտրային նավի վրա, և Թեհրանը այս ամենը համարում է հրադադարի խախտում», - ասել է Բաղային իրանական լրատվամիջոցների կողմից հեռարձակված ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը