Այս տարի ջահերով երթը կկայանա «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո
Հայաստան
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։
Երթուղին.
Հանրապետության հրապարակ
Ամիրյան փողոց
Մաշտոցի պողոտա
Բաղրամյան պողոտա
Կիևյան փողոց
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը լոկ պատմական հիշողություն չէ, այլ կենսական պայքար հանուն հայության իրավունքների, անվտանգության և արժանապատիվ ապագայի։
Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին միանալ Ջահերով երթին։
Սա պարզապես քայլերթ չէ, սա մեր միասնականության և աննահանջ պայքարի վառ դրսևորումն է։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը