Գրիգորի Լեպսը հրաժարվել է ալկոհոլից
Հասարակություն
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսը հայտարարել է, որ ամբողջությամբ դադարեցրել է ալկոհոլի օգտագործումը՝ կենտրոնանալով իր առողջության և ապրելակերպի փոփոխության վրա։ Այս մասին նա հայտնել է StarHit-ին տված մեկնաբանությունում։
Երգչի խոսքով՝ արդեն մի քանի ամիս է, ինչ չի օգտագործում ալկոհոլ և հույս ունի պահպանել այս ռեժիմը երկարաժամկետ։ Լեպսը նշել է, որ այժմ ավելի շատ ուշադրություն է դարձնում երաժշտությանը և սեփական ֆիզիկական վիճակին։
Արտիստը նաև խոստովանել է, որ վերջին անգամ ալկոհոլ օգտագործել է Սուրբ Ծննդյան օրերին՝ հավելելով, որ նույնիսկ առանց լուրջ խմիչքների չարաշահման մի քանի օր չի լքել տունը՝ խուսափելու համար անցանկալի քայլերից։ Ավելի վաղ նա հայտարարել էր նաև, որ ծրագրում է որդեգրել մանկատնից երկու կամ երեք երեխա։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը