Իրանի դեսպան. Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել է մշակել նոր բանակցային ծրագիր
Աշխարհ
Վաշինգտոնը միջնորդների միջոցով Թեհրանին առաջարկել է նոր բանակցային ծրագիր՝ Իրանի կողմից ԱՄՆ-ի 15 կետանոց խաղաղության ծրագրի մերժումից հետո: Այս մասին «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:
«Մենք միշտ հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների։ Բայց ոչ թե ուժի և սպառնալիքի դիրքերից բանակցությունների։ Ոչ թե ճնշման տակ բանակցությունների։ Ամերիկացիները սկզբում ուղարկեցին 15 կետանոց պլան բանակցությունների համար։ Եվ մենք մերժեցինք նրանց 15 կետանոց պլանը։ Մենք չկարողացանք համաձայնվել դրա հետ։ Եվ հետո ամերիկացիներն իրենք՝ միջնորդների միջոցով, առաջարկեցին, որ Իրանը մշակի նոր պլան», - ասել է նա։
Դեսպանը հավելել է, որ Իրանը մշակել է 10 կետից բաղկացած ծրագիր: Իրենց միջնորդների խոսքով՝ ԱՄՆ-ն համաձայնել է այս ծրագրին, և այն կարող է ծառայել որպես բանակցությունների հիմք:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը