Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցելու իր պատրաստակամության մասին
Աշխարհ
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը երկկողմ բանակցություններ կվարի Իսրայելի հետ՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և ինքնիշխանությունը վերականգնելու համար։
«Երկկողմ բանակցությունները կվարի Լիբանանը՝ դեսպան Սիմոն Քարամի գլխավորած պատվիրակության միջոցով, և ոչ ոք չի մասնակցի այս առաքելությանը Լիբանանի փոխարեն կամ չի փոխարինի նրան», - ասվում է նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Քարամը լիբանանցի դիվանագետ է։ Նախկինում նա մի քանի պաշտոններ է զբաղեցրել քաղաքացիական ծառայությունում և ունի միջազգային բանակցություններին մասնակցելու փորձ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը