Ինչ պահանջներ ունի Իրանը ԱՄՆ-ի նկատմամբ․ ԶԼՄ
Աշխարհ
Իրանը ԱՄՆ-ից խնդրել է զգալի չափով մեղմացնել պատժամիջոցները և ազատել ավելի քան 20 միլիարդ դոլարի ակտիվները, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։
Առաջարկը նախատեսում է իրանական ակտիվների ազատում՝ Թեհրանի կողմից իր հարստացված ուրանի պաշարները հանձնելու դիմաց։ Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Իրանը տիրապետում է մոտավորապես 440 կգ բարձր հարստացված ուրանի։
Ավելի վաղ Իրանի ռազմական հրամանատարության՝ Խաթամ ալ-Անբիայի կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից բազմիցս կատարված խախտումների և շրջափակման տեսքով քողարկված ծովահենության պատճառով՝ Իրանը վերականգնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ խիստ ռազմական վերահսկողությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն