Microsoft-ը թողարկել է շտապ թարմացում՝ Windows 11-ի վերագործարկումների խնդիրը լուծելու համար
Համաշխարհային Մամուլ
Microsoftը թողարկել է արտակարգ թարմացում Windows համակարգերի համար՝ արձագանքելով օգտատերերի մոտ առաջացած անվերջ վերագործարկումների խնդրին։ Այս մասին հայտնում է Neowin-ը՝ նշելով, որ խափանումները ի հայտ էին եկել KB5082063 և KB5082142 թարմացումների տեղադրումից հետո։
Ընկերությունը ընդունել է խնդրի առկայությունը և ապրիլի 19-ին հրապարակել է շտապ պատչ, որը վերացնում է նշված թարմացումների և որոշ սարքավորումների միջև անհամատեղելիությունից առաջացած խափանումները։ Microsoft-ը ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է օգտատերերի սահմանափակ շրջանակի։
Բացի այդ, արտահերթ թարմացումը լուծել է ևս մեկ խնդիր, որի պատճառով որոշ սարքերում չէր տեղադրվում ապրիլի 14-ի անվտանգության թարմացումը՝ ցուցադրելով 0x800F0983 սխալը։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ Windows-ի ներկառուցված հակավիրուսը որոշ դեպքերում կարող էր ոչ թե հեռացնել, այլ վերագրել վնասակար ծրագրերը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը