The Globe and Mail․ Կանադացիները դեմ չեն ԵՄ-ին անդամակցությանը
Աշխարհ
Կանադացիների մեծ մասը դեմ չէ իրենց երկրի անդամակցությանը Եվրամիությանը, սակայն, գործնականում, դա անհնար է իրականացնել, հաղորդում է The Globe and Mail-ը։
Հղում անելով Spark Advocacy-ի կողմից անցկացված հարցմանը, հրատարակությունը պարզաբանել է, որ կանադացիների 58%-ը կարծում է, որ իրենց երկրի համար «լավ գաղափար» կլինի միանալ «եվրոպական երկրների տնտեսական և քաղաքական դաշինքին»։ Հարցումը անցկացվել է մարտ ամսին և ընդգրկել է 4000 հարցված։
Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ գործնականում այս գաղափարը անհնար է իրականացնել։ Մասնավորապես, այս նախաձեռնության իրականացումը կպահանջի Կանադայի դուրս գալը ԱՄՆ-ի և Մեքսիկայի հետ կնքված Հյուսիսամերիկյան առևտրային համաձայնագրից և նրա առևտրային օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։
Ներկայումս կանադական արտահանման ավելի քան 70%-ը գնում է Միացյալ Նահանգներ և միայն 8%-ը՝ Եվրոպա։ Ավելին, Կանադան դեռևս չի վավերացրել երկկողմ առևտրային համաձայնագրերը ԵՄ 10 երկրների հետ, այդ թվում՝ Իտալիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը