Վարորդներին զգուշացնում են․ ոչ ստանդարտ լուսարձակները կարող են հանգեցնել տուգանքի և վարորդական իրավունքից զրկման. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանում վարորդներին հիշեցրել են, որ ավտոմեքենայի լուսարձակներում ինքնուրույն LED լամպերի տեղադրումը կարող է հանգեցնել ոչ միայն տուգանքի, այլև ավելի խիստ պատժամիջոցների։ Այս մասին «За рулем» պարբերականին հայտնել է ճանապարհային անվտանգության գլխավոր վարչության ղեկավար Միխայիլ Չեռնիկովը։
Նրա խոսքով՝ եթե լուսարձակները նախագծված են այլ տիպի լամպերի համար, ապա դրանցում LED լուսավորության տեղադրումը հակասում է տեխնիկական պահանջներին և համարվում է խախտում։ Նման փոփոխությունները կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության՝ կախված իրավիճակից։
Օրենսդրության համաձայն՝ վարորդին կարող է սպառնալ մինչև 500 ռուբլի տուգանք կամ նախազգուշացում, իսկ ավելի լուրջ դեպքերում՝ մինչև մեկ տարի ժամկետով վարորդական իրավունքից զրկում՝ ոչ համապատասխան լուսավորության սարքերի առգրավմամբ։ Բացի այդ, մասնագետը նշել է, որ նման լամպերը կարող են կուրացնել մյուս վարորդներին և առաջացնել տեխնիկական խնդիրներ՝ մինչև հրդեհի վտանգ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը