Տնտեսագետը ներկայացրել է ռուբլու հնարավոր անկման սցենարները
Ռուսաստան
Ռուսական ռուբլու արժեզրկման հնարավոր սցենարները ներկայացրել է տնտեսագետ Միխայիլ Բրյուխանովը՝ նշելով, որ ազգային արժույթի կայունության համար շարունակում են պահպանվել մի շարք ռիսկեր։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակը մեծապես կախված է նրանից, թե ինչպես կլուծվի բյուջեի դեֆիցիտի խնդիրը։
Բրյուխանովի խոսքով՝ կառավարությունն ունի երկու հիմնական տարբերակ՝ փակելու բյուջեի բացը․ լրացուցիչ դրամական էմիսիա կամ դրամավարկային քաղաքականության մեղմացում։ Առաջին սցենարի դեպքում, ըստ նրա, ռուբլին կարող է կտրուկ արժեզրկվել՝ հասնելով նույնիսկ 200-300 ռուբլի մեկ դոլարի դիմաց, թեև նա այդ տարբերակը գնահատում է քիչ հավանական։
Երկրորդ տարբերակի՝ ավելի ազատ դրամավարկային քաղաքականության դեպքում, դոլարի փոխարժեքը կարող է պահպանվել 100-150 ռուբլու սահմաններում՝ համարվելով ավելի ընդունելի արտահանողների համար։ Միաժամանակ Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նշել է, որ բյուջեի դեֆիցիտը կանխատեսելի է և պայմանավորված է նավթագազային եկամուտների նվազումով ու ծախսերի աճով։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը