Սկանդալից հետո շրջադարձ․ Վիկտորիա Բոնյան հրապարակավ ներողություն է խնդրել Քսենիա Սոբչակից
Հասարակություն
Ռուսաստանյան բլոգեր և հեռուստահաղորդավար Վիկտորիա Բոնյան հրապարակավ ներողություն է խնդրել Քսենիա Սոբչակից՝ նախկինում հնչեցրած մեղադրանքների համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Բոնյան նշել է, որ անկեղծորեն զղջում է և ընդունում իր սխալը՝ հավելելով, որ չի կարող ապացուցել իր նախկին հայտարարությունները։ Նրա խոսքով՝ եթե նման դեպք չի եղել, ապա հետ է վերցնում իր խոսքերը։ Նա նաև հայտնել է, որ Սոբչակի թիմը կապ է հաստատել իր հետ և վստահեցրել, որ չեն փնտրում մարդկանց՝ իր մասին բացասական տեղեկություններ հավաքելու համար։
Ավելի վաղ Բոնյան հայտարարել էր, թե Սոբչակի թիմը պատրաստվում է նյութ նկարահանել իր մասին՝ հավաքելով քննադատական կարծիքներ։ Սակայն Սոբչակը հերքել էր այդ պնդումները և կոչ արել ներկայացնել ապացույցներ կամ ներողություն խնդրել, ինչից հետո Բոնյան հրապարակավ ներողություն է խնդրել։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը