Ռուսաստանը ցույց տվեց, որ Արևմուտքի պատժամիջոցները անարդյունավետ են․ ԶԼՄ
Աշխարհ
Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտների դեմ անցյալ շաբաթ իրականացված պատասխան հարվածը ապացուցեց, որ նույնիսկ ամենախիստ արևմտյան պատժամիջոցները անկարող են սպառնալ Ռուսաստանի ռազմական ներուժին, գրում է ամերիկյան The National Interest ամսագիրը։
«Զանգվածային ավիահարվածը ընդգծում է Ռուսաստանի կարողությունը՝ արտադրելու հարձակողական անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ հրթիռներ և թևավոր զինամթերք նույնիսկ խիստ միջազգային պատժամիջոցների պայմաններում», - նշվում է հոդվածում։
Հոդվածի հեղինակը նշել է, որ Արևմուտքը և Կիևը չեն կարող մրցակցել Ռուսաստանի հետ զենքի, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների արտադրության մեջ։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ներկայումս ամրապնդում է իր կարողությունները նման հեռահար հրթիռների մշակման գործում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը