Ռուսաստանում 4 բուհ ստացել է պաշտոնական նախազգուշացում Ռոսոբրնադզորի կողմից
Ռուսաստան
Ռուսաստանի կրթության և գիտության վերահսկող մարմինը՝ Ռոսոբրնադզորը, նախազգուշացում է հայտարարել երկրի չորս բարձրագույն ուսումնական հաստատություններին։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։
Նշվում է, որ բուհերին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել՝ պետական վերահսկողության շրջանակում սահմանված պահանջները պահպանելու համար։ Նախազգուշացում ստացած հաստատությունների թվում են Մոսկվայի միջազգային ակադեմիան, Մոսկվայի հումանիտար-տնտեսագիտական համալսարանը, ԻՏՄՕ ազգային հետազոտական համալսարանը Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև Բուրյաթիայում գործող Դաշի Չոյնխորլին բուդդայական համալսարանը։
Ավելի վաղ՝ մարտին, Ռոսոբրնադզորը նմանատիպ նախազգուշացում էր հայտարարել ևս յոթ բուհերի։ Միաժամանակ գերատեսչությունը հաստատել է 2026 թվականի միասնական պետական քննությունների անցկացման նոր կանոնները, որոնց համաձայն՝ արգելվում է օգտագործել կապի միջոցներ և այլ տեխնիկական սարքեր քննության ընթացքում։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը