Ճապոնիան երկրաշարժից հետո նվազեցրել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացումը
Աշխարհ
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը 7.7 մագնիտուդով երկրաշարժից հետո իջեցրել է ցունամիի վտանգի մասին տագնապի մակարդակը։
Երկրաշարժից հետո մի քանի շրջանների համար հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում։ Այն այժմ իջեցվել է մինչև ցունամիի վտանգի։
7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիսային Հոնսյու կղզում՝ Խաղաղ օվկիանոսում՝ Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների մոտակայքում։ Հայտարարվել է ցունամիի վտանգի մասին նախազգուշացում։ Այս պահին Իվատե պրեֆեկտուրայի մոտակայքում ցունամիի առավելագույն բարձրությունը կազմել է 80 սանտիմետր։
Ցնցումների առավելագույն ուժգնությունը Ճապոնիայում օգտագործվող յոթ բալանոց սանդղակով 5+ էր։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 19 կիլոմետր խորության վրա։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը