ԱՄՆ ԶՈւ-ն կալանել է Հորմուզի նեղուցով անցման փորձ կատարող իրանական նավը
Աշխարհ
ԱՄՆ զինված ուժերը կալանել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ շրջափակումը շրջանցելու փորձ կատարող իրանական դրոշի տակ նավարկող բեռնատար նավը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։
Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Spruance ականակիրը խափանել է Touska-ն և զգուշացրել անձնակազմին կանգ առնել։ Նավաստիները հրաժարվել են լսել ամերիկացի զինվորականներին, ուստի ռազմածովային նավը «կանգնեցրել է նրանց՝ բեռնատար նավի շարժիչի սենյակում անցք բացելով»։
«Այս պահին ծովային հետևակը ապահովում է նավը։ Touska-ն գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ», - գրել է Թրամփը։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը