Անչափահասը՝ ահաբեկչության գործով․ ձերբակալվել է դպրոցական
Ռուսաստան
Ռուսաստանում անչափահասի մասնակցությամբ աղմկահարույց դեպք է արձանագրվել․ Լենինգրադի մարզում իրավապահները ձերբակալել են իններորդ դասարանի աշակերտի՝ երկաթուղում հրկիզում իրականացնելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ հղում անելով Ռուսաստանի ՆԳՆ տվյալներին։
Քննության տվյալներով՝ դեռահասը հրկիզել է ռելեային պահարան և տրանսֆորմատորային կայան՝ օգտագործելով դյուրավառ նյութեր։ Դեպքերը տեղի են ունեցել Լավրիկի և Դևյատկինո կայարանների հատվածում։ Ըստ իրավապահների՝ նա գործել է մեսենջերով տրված ցուցումների հիման վրա։
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։ Դեռահասին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, իսկ ներկայումս նրա նկատմամբ ընտրված է տնային կալանք։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը