Մատվիենկո․ բնակչության նվազումը դարձել է Ռուսաստանի ռազմավարական սպառնալիք
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ երկրի տարածքների դատարկումը լուրջ ռազմավարական վտանգ է ներկայացնում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ բնակչության նվազումը և որոշ շրջանների բնակեցվածության անկումը վտանգավոր են ինչպես ազգային անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման տեսանկյունից։ Մատվիենկոն ընդգծել է, որ այս միտումը պետք է կանխել՝ խթանելով բնակեցումը տարբեր տարածաշրջաններում։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ապագայի մոդելը պետք է հիմնված լինի ոչ թե խոշոր քաղաքներում կենտրոնացման, այլ ամբողջ երկրով մեկ բնակեցման վրա՝ մեծ ընտանիքների ձևավորմամբ և առանձնատների կառուցմամբ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը